Օսական կանանց թենիսի համար ռեկորդային պայմանագիր կկնքի Adidas-ի հետ

20:05 12.09.2018

US Open-ի նորընծա չեմպիոնուհի Նաոմի Օսական մոտ է «Adidas» ընկերության հետ նոր պայմանագիր կնքելուն, որով տարեկան կստանա 8,5 միլիոն դոլար: Այսպիսով, Օսական կկնքի կանանց թենիսի պատմության ամենախոշոր պայմանագիրը:

Նամոիի իմիջային իրավունքներով զբաղվող մասնագետ Ստյուարտ Ջուջիդը հայտարարել է, որ թենիսիստուհին անհավանական մեծ մարքեթինգային պոտենցիալ ունի.

«Իմ ընկերությունը երկար ժամանակ համագործակցել է Կեի Նիսիկորիի հետ, ուստի շատ լավ ծանոթ ենք ասիական շուկային:

Նաոմին շատ համեստ և ամաչկոտ աղջիկ է: Դեռևս 2012 թվականի Ավստրալիայի Բաց առաջնության ժամանակ ես հասկացա, որ նրա մարքեթինգային պոտենցիալն անհավանական մեծ է»,- Ջուջիդի խոսքը մեջբերել է «The Times»-ը:

Հիշեցնենք, որ US Open-ից Օսական WTA չեմպիոնական աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ վարկանիշային աղյուսակում՝ 7-րդ:

Share |

Լրահոս