Նապոլիի նախագահը նշել է՝ որ դեպքում կվաճառի Ինսինյեի տրանսֆերը

19:06 12.09.2018

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը նշել է, թե որ դեպքում է պատրաստ հրաժարվել Լորենցո Իսինյեի ծառայություններից.

«Ինսինյեի տրանսֆերը ոչ պաշտոնական արժեք ունի: Ես և նրա գործակալ Մինո Ռայոլան պայմանավորվածություն ունենք, որ տրանսֆերը կվաճառեմ, եթե 200 միլիոն եվրո արժողությամբ առաջարկ ստանանք:

Միայն այդ դեպքում»,- Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերել է «talkSPORT»-ը:

Հավելենք, որ Ինսինյեն «Նապոլիի» կազմում անցկացրել է 267 հանդիպում, խփել է 64 գոլ և կատարել է 63 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս