Նևիլ. Ինձ անհանգստացնում է Քեյնի վիճակը

17:11 12.09.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը, ով այժմ աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ, կարծում է, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պետք է ավելի շատ հանգստի հնարավորություն տա հարձակվող Հարի Քեյնին.

«Ինձ անհանգստացնում է Քեյնի վիճակը: 2015 թվականից սկսած նա 175 խաղի է մասնակցել:

Դա շատ է հարձակվողի համար: Նա հոգեբանորեն հոգնած է: Չեմ կարծում, թե առհասարակ արժեր նրան հրավիրել հավաքականի ընկերական խաղերին: Մարզիչը պետք է հոգ տանի իր ֆուտբոլիստների մասին: 2015 թվականից ի վեր Քեյնը շատ քիչ է հանգստացել»,- Նևիլի խոսքը մեջբերել է «The Telegraph»-ը:

Share |

Լրահոս