Պալերմոյի նախագահ. Դիբալան ձմռանը կհեռանա Յուվենտուսից

22:25 12.09.2018

«Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի մասին: Արգենտինացին մինչև թուրինյան ակումբ տեղափոխվելը հանդես է եկել «Պալերմոյում».

«Ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ նա հիմնական կազմում չէ, ցանկանում եմ լաց լինել: Նա պահեստայինների նստարանին է մնում Ալեգրիի պատճառով:

Թող որ Մասիմիլիանոն փորձեր նվաճել Ա Սերիան «Պալերմոյի» հետ:

Երկու տարի առաջ խորհուրդ տվեցի Դիբալային տեղափոխվել Իսպանիա: Նա կհեռանա, քանի որ «Յուվենտուսին» 120 մլն եվրո է անհրաժեշտ: Կարծում եմ, որ նա կգնա Իսպանիա: Դիբալան առաջարկներ ունի այդտեղից և Անգլիայից:

Թուրինցիների կազմում մի շարք չեմպիոններ են խաղում և այս պատճառով շատ տխուր է, որ նման ֆենոմենը մնում է պահեստայինների նստարանին»,-Ձամպարինիի խոսքերը մեջբերում է «Fourfourtwo»-ն:

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», ինչպես նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Share |

Լրահոս