Ռակիտիչ. Մեսսին և մյուսները հասկանում են, որ սա Մոդրիչի տարին է

14:19 12.09.2018

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կասկածներ չունի, որ տարվա լավագույն ֆուտբոլիստը Խորվաթիայի հավաքականում իր թիմակից Լուկա Մոդրիչն է.

«Տարբեր մրցաշրջաններում դու կարող ես լավ կամ վատ խաղալ: Ինձ համար առհասարակ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը և, հնարավոր է, ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողը Լիոնել Մեսսին է:

Ամեն ինչ շատ պարզ է՝ 10 հոգուց 9-ը ձեզ նույն պատասխանը կտան: Բայց սա իսկապես Լուկայի տարին էր: Կարծում եմ՝ Մեսսին և մյուսները հասկանում են դա: Այժմ Մոդրիչն արժանի է բոլոր մրցանակներին»,- Ռակիտիչի խոսքը մեջբերել է «Daily Mail»-ը:

Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչն արդեն ստացել է ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը և այժմ Կրիշտիանու Ռոնալդուի ու Մոհամեդ Սալահի հետ հավակնում է ՖԻՖԱ-ի վարկածով լավագույնի կոչմանը:

Share |

Լրահոս