Ասենսիո Show. Իսպանիան ջարդուխուրդ արեց Աշխարհի փոխչեմպիոններին (տեսանյութ)

00:41 12.09.2018

Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի 4-րդ խմբում Իսպանիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Խորվաթիայի հետ:

Լուիս Էնրիկեի ֆուտբոլիստները ֆանտաստիկ հանդիպում անցկացրին՝ մրցակցի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ:

Խաղի իսկական հերոս դարձավ «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ով երեք գոլային փոխանցում կատարեց ու դարձավ մեկ գոլի հեղինակ:

Իսպանիայի ընտրանու կազմում մեկ անգամ էլ աչքի ընկան Ռոդրիգոն, Սերխիո Ռամոսը, Իսկոն, Սաուլը մեկ անգամ էլ Ասենսիոյի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասապահին ու հայտնվեց դարպասում:

Իսպանիան հաղթում է 6:0 հաշվով, խմբում վաստակում է 6 միավոր ու զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Խմբի մյուս հավաքականները՝ Խորվաթիան ու Անգլիան միավոր չունեն:

Share |

Լրահոս