WhoScored. Ազգերի լիգայի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը

17:37 12.09.2018

Հեղինակավոր «WhoScored» վիճակագրական կայքը կազմել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը:

Լավագույնների թվում Իսպանիայի հավաքականի միանգամից 6 ֆուտբոլիստ կա: Հիշեցնենք, որ Իսպանիան երկրորդ տուրում 6:0 հաշվով ջախջախել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Խորվաթիայի ընտրանուն:

Ազգերի լիգա, երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը

Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոնարումա (Իտալիա):

Պաշտպաններ՝ Խոսե Գայա (Իսպանիա), Վենսան Կոմպանի (Բելգիա), Սերխիո Ռամոս (Իսպանիա), Կանսելու (Պորտուգալիա):

Կիսապաշտպաններ՝ Դանի Սեբալյոս (Իսպանիա), Ռուբեն Նևեշ (Պորտուգալիա), Սաուլ (Իսպանիա):

Հարձակվողներ՝ Իսկո (Իսպանիա), Մարկո Ասենսիո (Իսպանիա) և Ռոմելու Լուկակու (Բելգիա):

Share |

Լրահոս