Միլանի նախկին խաղացող. Մի անգամ Զլատանը Գատուզոյին նետեց աղբամանի մեջ

21:34 12.09.2018

«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ուրբի Էմանուելսոնը, ով հանդես է գալիս «Վիլեմ II»-ում, պատմել է հետաքրքիր դրվագ՝ միլանյան ակումբում անցկացրած տարիներից.

«Ես շատ խաղընկերներ եմ ունեցել, սակայն նրանցից «ամենապայթունավտանգը» Իբրահիմովիչն էր: Մի անգամ մենք տոնում էինք հաղթանակը հանդերձարանում: Այդ ընթացքում Զլատանը վերցրեց Ջենարո Գատուզոյին և նետեց աղբի համար նախատեսված արկղի մեջ:

Շվեդ խաղացողը հաճախ էր իրեն այդպես պահում՝ գոռում էր, բարձր ձայներ հանում: Հաճախ կարող էր թվալ, որ նա մեծամիտ է, սակայն այդ ոճը նրան շատ համապատասխան էր»,- Էմանուելսոնի խոսքերը մեջբերում է «Voetbal International»-ը:

Հիշեցնենք, որ այժմ Իբրահիմովիչը հանդես է գալիս «Լոս Անջելես Գելեքսիում», իսկ Գատուզոն մարզում է «Միլանը»:

Share |

Լրահոս