Հայ 5 բռնցքամարտիկ հաղթանակով է մեկնարկել Թուրքիայի միջազգային մրցաշարում

11:15 13.09.2018

Թուրքիայում այս օրերին ընթանում է բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշար,որում Հայաստանի 6 ներկայացուցիչներից 5-ը հաղթանակով են մեկնարկել:

Մեր մարզիկներից 4-ը հաղթանակի են հասել թուրք բռնցքամարտիկների նկատմամբ, իսկ Հովհաննես Բաչկովը հաղթել է գանացի մարզիկին:

Այսօր տեղի կունենան քառորդ եզրափակչի մենամարտերը և պայքարը կսկսի նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով նույնպես կմրցի թուրք բռնցքամարտիկի հետ:

Այսօր հաղթանակի հասնելու դեպքում հայ բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը կապահովի մեդալ:

Ստամբուլում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են հետևյալ բռնցքամարտիկները`

52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 56 կգ քաշային Ժորա Մարգարյան, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկով , 69 կգ քաշային Արսեն Պողոսյան, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 91 կգ քաշային Նարեկ Մանասյան:

Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել Մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:

Share |

Լրահոս