Մոնակոյի ստադիոնն անվանափոխվել է Դեշամի պատվին (լուսանկարներ)

12:47 13.09.2018

«Ստադ Մարկե» արենան, որը գտնվում է Մոնակոյում, նոր անվանում է ստացել աշխարհի 2018 թվականի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի հաղթանակից հետո:

Ինչպես հայտնում է «Daily Mail»-ը. ոչ մեծ ստադիոնոնը, որը գտնվում է «Մոնակոյի» տնային` «Լուի II» մարզադաշտի մոտ, անվանափոխվել է «Ստադ Դիդյե Դեշամ»` ի պատիվ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև մասնագետի կինն ու որդին, ինչպես նաև Մոնակոյի իշխան Ալբեր II-րդն ու ևս 500 հանդիսական:

Հարկ է նշել, որ Դեշամի պատվին ավելի վաղ ևս մեկ մարզադաշտ էր անվանակոչվել, որը գտնվում է իր հարազատ Բայոնա քաղաքում:

Ֆրանսիայի հավաքականը, հիշեցնենք, 1998 թվականից ի վեր առաջին անգամ կարողացել է նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:

Share |

Լրահոս