Մարիանո. Շատերն ասում էին, որ ես չպետք է Ռեալում ընտրեմ 7 համարի մարզաշապիկը

10:38 13.09.2018

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը, ով ակումբ է վերադարձել մեկ տարի «Լիոնում» անցկացնելուց հետո, բացատրել է, թե ինչու է որոշել ընտրել 7 համարի մարզաշապիկը, որն ազատվել էր հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո.

«Իհարկե 7 համարն առանձնահատուկ է, բայց այն ազատ էր, և ինձ շատ էր դուր գալիս:

Բացի դա, սա նաև անձնական մարտահրավեր է: Ուրախ եմ, որ կարողացա վերցնել այս համարը, քանի որ այն կրել են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Բուտրագենիոն, Ռաուլն ու Ռոնալդուն:

Շատերն ինձ ասում էին, որ չպետք է վերցնեմ 7 համարը, բայց ես այդ մասին չեմ մտածում: Ցանկանում եմ առավելագույնս աշխատել, որպեսզի վայելեմ խաղաժամանակս»,- Մարիանոյի խոսքերն է փոխանցում «A Bola»-ն:

Իսպանական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Մարիանոն դեռևս չի հասցրել իր նորամուտը նշել «Ռեալի» կազմում` ընդամենը մեկ անգամ հայտնվելով թիմի հայտացուցակում:

Share |

Լրահոս