Դե Վրեյ. Մբապեն լավագույն հարձակվողն է, որի դեմ ես երբևէ խաղացել եմ

16:00 13.09.2018

«Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը կարծիք է հայտնել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` «Յուվենտուս» տեղափոխության մասին, ինչպես նաև նշել է լավագույն հարձակվողին, որի դեմ ինքը երբևէ խաղացել է.

«Անկեղծ ասած` ես անմիջապես չհավատացի, որ Ռոնալդուն իսկապես տեղափոխվում է «Յուվենտուս»:

Բայց երբ այդ մասին սկսեցին ավելի հաճախակի խոսել, իմ ուշադրությունը գրավեց:

Ա Սերիայի համար սա մեծ առավելություն է, Կրիշտիանուի տեղափոխությունը լիգային զարգացման կմղի: 2014 թվականին` աշխարհի առաջնությունից առաջ, ես նրա դեմ խաղացել եմ ընկերական խաղում: Այն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ անկյունայինի խաղարկումից հետո:

Ինչ վերաբերում է լավագույն հարձակվողին, որի դեմ ես երբևէ խաղացել եմ, ապա դա Մբապեն է»,- դե Վրեյի խոսքերն է փոխանցում «Corriere dello Sport»-ը:

Share |

Լրահոս