Օսակա. Կարծում եմ` աստիճանաբար կընտելանամ այն մտքին, որ US Open-ի հաղթողն եմ

13:11 13.09.2018

ԱՄՆ-ի Բաց առաջնության հաղթող, ճապոնուհի Նաոմի Օսական պատմել է, թե ինչպես է ընտելանում իր աստղային կարգավիճակին.

«US Open-ում հաղթելուց հետո ինձ առաջին անգամ հրավիրել են թոք-շոուի: Մինչև հիմա անհավանական զգացողություններ ունեմ, բայց կարծում եմ` աստիճանաբար կընտելանամ այն մտքին, որ հաղթողն եմ»,- ասել է Օսական:

«People» ամսագրին տված հարցազրույցում Նաոմին պատմել է նաև իր երաժշտական նախասիրությունների մասին.

«Վերջին շրջանում լսում էի Նիկի Մինաժի նոր ալբոմը, իսկ հետո իր ալբոմը թողարկեց Էմինեմը: Այնպես, որ հիմա դրանք եմ լսում: Առհասարակ սիրում եմ հիփ-հոփն ու ռեպը: Նաև Բեյոնսեի մեծ երկրպագուն եմ»:

Հիշեցնենք` US Open-ի եզրափակչում Օսական հաղթել է ամերիկուհի Սերենա Ուիլյամսին 6:2, 6:4 հաշիվներով:

Այդ սկանդալային խաղի ընթացքում Սերենա Ուիլյամսը նախ նկատողություն է ստացել տրիբունայից մարզիչ Պատրիկ Մուրատողլուից հուշում ստանալու համար, ապա երկրորդ սեթի հինգերորդ գեյմում պարտվելուց հետո տուգանվել է միավորով ռակետը կորտում կոտրելու համար:

4:3 հաշվի ժամանակ էլ Սերենա Ուիլյամսը վիրավորել է մրցավար Կառլոս Ռամոսին, ինչի արդյունքում զրկվել է գեյմից:

Share |

Լրահոս