Երկու ֆուտբոլիստ հրաժարվում է խաղալ Ռումինիայի երիտասարդական հավաքականում հանդերձարանի երաժշտության պատճառով

12:08 13.09.2018

Ռումինիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Ռեզվան Պոպան և դարպասապահ Յոնուց Անդրեյ Ռադուն հրաժարվում են ընդունել թիմի հրավերը:

Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Անդրեյ Վոչինը պատմել է, որ ֆուտբոլիստներին դուր չի գալիս այն, որ հանդերձարանում հնչում է մանելեն` ռումինական հայտնի երաժշտական ոճը:

«Խոսել եմ Ռեզվան Պոպայի հոր հետ, խնդրել եմ նրան գալ ֆեդերացիա և բացատրել ամեն ինչ: Նա պատմել է պատճառների մասին: Մանելեն դրանցից մեկն էր:

Ես նրան ասացի. «Խնդրում եմ, եկեք: Այստեղ ամեն ինչ փոխվել է»,- Վոչինի խոսքերն է փոխանցում «Telekom Sport»-ը:

Պոպան և Ռադուն «Ինտերի» ակադեմիայի սաներ են: Պոպան հիմա հանդես է գալիս «CS Universitatea Craiova», իսկ Ռադուն` «Ջենոա» ակումբներում:

Share |

Լրահոս