Ռունին խաղից հետո իր մարզակոշիկները նվիրել է երկրպագուներին (տեսանյութ)

11:39 13.09.2018

«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին երկրպագուներին է նվիրել իր խաղակոշիկները MLS-ի հերթական տուրի` «Մինեսոտայի» հետ հանդիպումից հետո (2:1):

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Անգլիացի ֆուտբոլիստը խաղացել է առանց փոխարինման, բայց չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողություններով:

Հիշեցնենք` այս տարվա հունիսին Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել MLS-ի «Դի Սի Յունայթեդի» ակումբի հետ 3,5 տարով:

ԶԼՄ-ների տեղեկություններով, այդ ժամանակահատվածում անգլիացի ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ 13 մլն դոլար կվաստակի:

Ընթացիկ մրցաշրջանում Ռունին MLS-ի առաջնության 13 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

 

Share |

Լրահոս