Սևիլիան կողմնորոշվել է նոր մրցաշրջանում թիմի ավագի հարցում

14:38 13.09.2018

«Սևիլիան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է նոր մրցաշրջանում թիմի ավագի ու փոխավագների անունները:

Իսպանական թիմի ավագ է դարձել կիսապաշտպան Խեսուս Նավասը, ով իր ակտիվում ամենաշատ հանդիպումն է անցկացրել ակումբի կազմում:

Փոխավագները կլինեն պաշտպաններ Դանիել Կարիսուն, Սերխիո Էսկուդերոն, Գաբրիել Մերկադոն և կիսապաշտպան Էվեր Բանեգան:

«Սևիլիան» այս պահին Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Երեք տուրից հետո, որոնցում թիմը մեկական անգամ հաղթել է, պարտվել  և ոչ-ոքի գրանցել, «Սևիլիան» 4 միավոր ունի իր ակտիվում:

Share |

Լրահոս