Շիրակը նախապատրաստվում է Արցախի հետ գավաթային խաղին

16:05 13.09.2018

«Շիրակը» շարունակում է նախապատրաստվել Հայաստանի գավաթի 1/8-րդ եզրափակիչ առաջին հանդիպմանը։

Գյումրիի թիմի մամուլի քարտուղարությունը լուսանկարներ է ներկայացրել հերթական մարզումից:

Հիշեցնենք` Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Շիրակի» մրցակիցը Երևանի «Արցախն» է:

Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում, իսկ պատասխան հանդիպումը` հոկտեմբերի 4-ին Գյումրիում:

 

Share |

Լրահոս