Ռոնալդոն հետաքրքրված է Վինիսիուսի` Վալյադոլիդ տեղափոխությամբ

10:54 13.09.2018

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է վարձակալության հիմունքներով տեղափոխվել «Վալյադոլիդ» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ինչպես հայտնում է «FOX Sports»-ը, երիտասարդ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է ակումբի նոր նախագահ Ռոնալդոն, ով տաղանդավոր ֆուտբոլիստի մեծ երկրպագուն է:

«Վալյադոլիդի» համար խնդիր կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մտադիր է օգտագործել Վինիսիուսին մոտ ժամանակներս: Հարձակվողը դեռևս չի հասցրել նորամուտը նշել «Արքայական ակումբի» կազմում պաշտոնական խաղերում, բայց մասնագետը վստահ է, որ նրա` խաղադաշտում հայտնվելը պարզապես ժամանակի հարց է:

Հիշեցնենք` 18-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել այս ամառ «Ֆլամենգոյից»: ԶԼՄ-ների տեղեկություններով, գործարքի արժեքը 45 մլն եվրո է կազմել:

Share |

Լրահոս