Բռնցքամարտ. Հայաստանի 3 ներկայացուցիչներ Թուրքիայի միջազգային մրցաշարում դուրս են եկել կիսաեզրափակիչ

22:48 13.09.2018

Թուրքիայում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ:

52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթանակ են տոնել ու վաղը՝ սեպտեմբերի 14-ին կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար:

Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:

Share |

Լրահոս