Ֆեդերերը հերթական ռեկորդն է թարմացրել

14:14 13.09.2018

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել առաջին հորիզոնական՝ թայ-բրեյքների հաղթանակների տոկոսով:

37-ամյա մարզիկն իր կարիերայում մասնակցել է 664 «13-րդ գեյմի» ու հաղթել է դրանցից 432-ում (65.1%): Նա շրջանցել է Արտուր Էշին, ով կարիերայի ընթացքում 245 թայ-բրեյքից հաղթել է 159-ում (64.9%):

Թայ-բրեյքների ժամանակ լավագույն արդյունքն ունեցող 5 թենիսիստները

1. Ռոջեր Ֆեդերեր - 432/232 (65.1%)

2. Արտուր Էշ- 159/86 (64.9%)

3. Նովակ Ջոկովիչ - 229/133 (63.3%)

4. Անդրես Գոմես - 182/106 (63.2%)

5. Պիտ Սամպրաս - 328/194 (62.8%)

 

Share |

Լրահոս