Մանչեսթեր Սիթին հայացքը սևեռել է դեպի Ֆրանսիա

20:54 13.09.2018

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը հետաքրքրված է «Լիոնի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրի և «Նիսի» կիսապաշտպան Վիլան Սիպրիենի ծառայություններով,- գրում է «Le10sport»-ը:

Նշվում է, որ անգլիական ակումբի սկաուտը ներկա է գտնվել երկու ակումբների վերջին հանդիպումներին: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ֆեկիրը մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին գործարքը չի կատարվել:

Նշենք, որ Ֆեկիրը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Սիպրիենի ակտիվում կա գրանցված 2 գոլ:

Share |

Լրահոս