Հնարավոր է՝ ՖԻՖԱ-ն սահմանափակի վարձակալությունների քանակը

15:31 13.09.2018

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ), հնարավոր է, սահմանափակում մտցնի ակումբների՝ վարձակալական հիմունքներով ֆուտբոլիստներին այլ թիմեր ուղարկելու հարցում: Այս մասին հաղորդում է «Sport Bild»-ը:

ՖԻՖԱ-ն քննարկում են մեկ ակումբից առավելագույնը 8 ֆուտբոլիստի վարձակալությամբ այլ թիմ ուղարկելու տարբերակը:

Ընդ որում, այդ 8 ֆուտբոլիստից առավելագույնը 4-ը կարող են տեղափոխվել նույն ակումբ: Հնարավոր է՝ բացառություններ լինեն մինչև 21 տարեկան տաղանդավոր ֆուտբոլիստների հարցում:

Եթե ՖԻՖԱ-ն հաստատի այս տեղեկատվությունը, եվրոպական ակումբներից առավելապես կտուժեն «Չելսին» և «Յուվենտուսը»: Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» վարձակալությամբ այլ թիմեր է ուղարկել 40 ֆուտբոլիստի, իսկ «Յուվենտուսը»՝ 26:

Share |

Լրահոս