The Mirror. Լյորիսը կարող է զրկվել ավագի թևկապից

17:43 13.09.2018

«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, հնարավոր է, պատժվի ակումբի կողմից:

«The Mirror»-ը հաղորդում է, որ «Տոտենհեմի» ղեկավարությունը մտադիր է երկու շաբաթվա աշխատավարձի չափով՝ 300 հազար ֆունտ սթերլինգով տուգանել ֆրանսիացի դարպասապահին: Բացի այդ, լոնդոնյան ակումբում լրջորեն դիտարկում են Լյորիսին ավագի թևկապից զրկելու հարցը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Ուգո Լյորիսը մեքենա էր վարել հարբած վիճակում: 31-ամյա դարպասապահին մեղադրանք էր առաջադրվել, իսկ սեպտեմբերի 11-ին կայացած դատի ժամանակ Լյորիսը տուգանվել է 50 հազար ֆունտ սթերլինգով և 20 ամսով զրկվել է վարորդական իրավունքից:

Share |

Լրահոս