Դավիդ Սիլվան ցանկություն է հայտնել տեղափոխվել Լաս-Պալմաս

16:18 13.09.2018

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան պատմել է իր ապագա ծրագրերի մասին.

«Որտե՞ղ եմ ցանկանում ավարտել կարիերաս: Առաջիկա երկու տարին ծրագրում եմ խաղալ «Մանչեսթեր Սիթիում», քանի որ հենց այդքան է մնացել պայմանագրիս ավարտին: Թե ինչ կլինի դրանից հետո, չեմ կարող ասել: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես ինձ կզգամ ֆիզիկապես ու հոգեբանորեն:

Միշտ ասել եմ, որ կցանկանամ հանդես գալ «Լաս-Պալմասում»՝ իմ քաղաքի ակումբում: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձություններն առաջիկայում»,- իսպանացու խոսքերը մեջբերում է BBC-ն:

Սիլվան «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Վալենսիայից»՝ 2010 թվականին;

 

Share |

Լրահոս