Դավիդ Լուիս. Սարիի փիլիսոփայությունն անհավանական է

00:02 13.09.2018

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը նշել է, որ իրեն հարազատ է թիմի նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի փիլիսոփայությունը.

«Ամենից առաջ, Սարին հիանալի մարդ է: Կարծում եմ, որ նրա կյանքի փիլիսոփայությունն անհավանական է, քանի որ նա ցանկանում է հաճույք ստանալ կյանքի ամեն օրից: Նա ցանկանում է երջանիկ լինել ու գլխավորելով «Չելսին»՝ նոր էջ է բացել իր կարիերայում: Կարծում եմ, որ կյանքում ամենից առաջնայինն այն է, որ սիրես սեփական աշխատանքը:

Ես հավատում եմ նրա փիլիսոփայությանը: Բացի այս, նա հիանալի մարզիչ է: Նա սիրում է աշխատել մանրուքների վրա ու սիրում է ակտիվ, հարձակվողական ֆուտբոլ: Ամեն շաբաթ նա նոր ծրագիր է մշակում՝ յուրաքանչյուր մրցակցի համար առանձին: Դա հիանալի է ու աշխատում է լավագույնս»,- բրազիլացու խոսքերը մեջբերում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս