Հայտնի է, թե որ դեպքում Պոգբան կմնա Մանչեսթեր Յունայթեդում

23:43 13.09.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է փոխել ակումբային գրանցումը, սակայն այդ իրավիճակը կարող է փոխվել,- հաղորդում է «Rai Sport»-ը:

Ըստ աղբյուրի` այսօր` սեպտեմբերի 13-ին, գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է Պոգբայի հետաքրքրությունները, հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» ղեկավարության հետ, որպեսզի հաստատի ֆուտբոլիստի` Թուրին վերադառնալու պատրաստակամությունը:

Նշվում է, որ իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորի Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:

Share |

Լրահոս