AS. Պորտուի կիսապաշտպանն ամռանը կտեղափոխվի Ռեալ

13:24 13.09.2018

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել «Պորտուի» կիսապաշտպան Էկտոր Էրերայի ծառայություններով:

Ինչպես հայտնում է «AS»-ը, օրեր առաջ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հանդիպել է խաղացողի հետ ու քննարկել հնարավոր տեղափոխության հարցը: Մարզիչն ու խաղացողը միմյանց ճանաչում են «Պորտուում» աշխատելու տարիներից:

Անձամբ կիսապաշտպանը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ:

Մադրիդում մեքսիկացուն դիտարկում են որպես Մատեո Կովաչիչին փոխարինող, եթե վերջինս որոշի մնալ «Չելսիում»:

Այս ամառ Միլանի «Ինտերը» հրաժարվել էր «Պորտուին» վճարել խաղացողի համար նախատեսված հրաժարագինը՝ 40 մլն եվրո: 

Share |

Լրահոս