ՊՍԺ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի մարզահագուստը

19:15 13.09.2018

«Պարի Սեն Ժերմենը» ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2018-19թթ. խաղարկության համար նախատեսված մարզահագուստը:

Չեմպիոնների լիգայում փարիզյան թիմը հանդես կգա ոչ թե «Nike» տարբերանշանով, այլ «Air Jordan», որը «Nike»-ի ստորաբաժանումներից է:

«Ինձ համար «Jordan Brand»-ը կախարդական և առանձնահատուկ է: Այն լիովին համապատասխանում է ՊՍԺ-ին և Չեմպիոնների լիգային:

Այս բրենդի մարզահագուստը կրելը մեծ պատասխանատվություն է: Մենք անհամբերությամբ ենք սպասում Չեմպիոնների լիգայի մեկնարկին»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը:

Share |

Լրահոս