Ռայոլան՝ Պոգբային. Մրցաշրջանից հետո խոստանում եմ, որ կտեղափոխվես Իսպանիա

15:17 13.09.2018

Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալը, խոստացել է խաղացողին, որ մրցաշրջանի ավարտից հետո կիրականացնի նրա տրնասֆերն Իսպանիա: Այս մասին գրում է «Mirror»-ը:

Ըստ աղբյուրի՝ Ռայոլան ու Պոգբան հանդիպում են ունեցել: Հանդիպման ընթացքում Ռայոլան խոսք է տվել ֆրանսիացուն, որ այս մրցաշրջանից հետո ֆուտբոլիստը կետղափոխվի Լա Լիգա: Հաշվի առնելով խաղացողի տրանսֆերային արժեքը՝ նա կհայտնվի կա՛մ «Ռեալում», կա՛մ «Բարսելոնայում»: Երկու ակումբներն էլ ժամանակին հետաքրքրվել են 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:

Վերջերս տեղեկություն էր տարածվել, որ «կապտանռնագույնները» ցանկանում են ձմռանը վարձավճարով թիմ հրավիրել խաղացողին, որից հետո կգնեն նրա ամբողջ տրանսֆերը, որպեսզի չխախտեն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:

Share |

Լրահոս