The Sun. Ռեշֆորդը որոշում է կայացրել ապագայի հարցում

17:15 13.09.2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի պատրաստվում լքել ակումբը: Այս մասին հայտնի է դարձել «The Sun»-ին:

20-ամյա անգլիացին պատրաստվում է պայքարել հիմնական կազմում իր տեղի համար: Այս մրցաշրջանը հարձակվողը լավ չի մեկնարկել: Անցկացրած երեք խաղում նա չի դարձել գոլային փոխանցման կամ գոլի հեղինակ:

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Տրանսֆերային արժեքը կազմում է 65 մլն եվրո:

Հավելենք, որ վերջերս «Լիվերպուլի» լեգենդար խաղացող Ջեյմի Կարագերը խորհուրդ էր տվել Ռեշֆորդին հեռանալ «կարմիր սատանաների» կազմից՝ թոփ հարձակվող դառնալու համար:

 

Share |

Լրահոս