Ռումենիգե. Բավարիան ունի բավականաչափ գումար, որպեսզի կարողանա աղմկահարույց տրանսֆեր կատարել

21:48 13.09.2018

«Բավարիայի» ղեկավարության անդամ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է ակումբի տրանսֆերային գործունեության մասին:

«Ճիշտ չէ գնել ֆուտբոլիստի միայն երկրպագուներին ուրախացնելու համար: Տեղափոխության և աշխատավարձի վրա մեծ գումարներ են ծախսվում: Այս ամռանը մենք լավ գումար ենք աշխատել, մենք ունենք հնարավոր չափով գումար, որպեսզի աղմկահարույց գործարք կատարենք:

Մենք վստահաբար նայում ենք ապագային: Ինչ վերաբերում է Բունդեսլիգայում մրցակցությանը, ապա մրցաշարը հաստատ հեշտ զբոսանք չի լինելու: Մենք լավ հնարավորություն ունենք»,- Ռումենիգեի խոսքն է մեջբերում ESPN-ը:

Share |

Լրահոս