Ուեստբրուկը վիրահատության է ենթարկվել

17:17 13.09.2018

«Օկլահոմա Սիթի Տանդերի» բասկետբոլիստ Ռասել Ուեստբրուկը աջ ծնկի վիրահատության է ենթարկվել:

«The Athletic»-ը հաղորդում է, որ նախքան մյուս բժշկական հետազոտությունը, որը կկայանա 4 շաբաթ անց, Ուեստբրուկը չի կարողանա մարզումներ անցկացնել: Ուեստբրուկի մոտ ծնկի հետ կապված խնդիրներ էին առաջացել նախորդ շաբաթ: Բժշկական հետազոտությունը ցույց էր տվել, որ արագ վերականգնման ամենաճիշտ տարբերակը վիրահատությունն է:

Հավելենք, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության նախորդ խաղարկության փլեյ-օֆֆ փուլում Ուեստբրուկը միջինը 39,2 րոպե խաղաժամանակում վաստակել է 29,3 միավոր և կատարել է 7,5 փոխանցում:

Share |

Լրահոս