Սադիո Մանե. Ծնողներս ասում էին, որ ֆուտբոլը ժամանակի կորուստ է

19:45 13.09.2018

«Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից Սադիո Մանեն պատմել է, թե կարիերայի սկզբում ինչպիսի դժվարությունների է հանդիպել.

«Ես շատ փոքր գյուղում եմ ծնվել, որտեղ երբեք չեն եղել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ: Ծնողներս ինձ անընդհատ ասում էին, որ պետք է լավ սովորեմ և ուսուցիչ դառնամ: Նրանք իրենց տեսակետն ունեին: Ծնողներս ասում էին, որ ֆուտբոլը ժամանակի զուր կորուստ է:

Ինքս միշտ մտածել եմ, որ ֆուտբոլիստ դառնալով կկարողանամ օգնել մտերիմներիս: Ծնողներս չէին հավատում, որ հաջողության կհասնեմ մինչև այն պահը, երբ կնքեցի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրս: Շատ եմ աշխատել երազանքս իրականություն դարձնելու համար և այսօր հասել եմ նրան, որ հանդես եմ գալիս աշխարհի մեծագույն ակումբներից մեկում և պաշտպանում եմ ազգային ընտրանուս գույները»,- ասել է Մանեն «Bleacher Report»-ին տված հարցազրույցում:

Share |

Լրահոս