Հայտնի է՝ նոր պայմանագրով որքան աշխատավարձ է ստանալու Խեդիրան

18:54 13.09.2018

«Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան, ով նախօրեին երկարաձգել է թուրինյան ակումբի հետ պայմանագիրը, դարձել է Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:

Իտալացի հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերին «Twitter»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ 31-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագրով տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ է ստանալու:

Այս ցուցանիշով Խեդիրան դարձել է Իտալիայի առաջնության հինգերորդ ֆուտբոլիստը: Նրանից ավելի բարձր վարձատրություն ունեն Կրիշտիանու Ռոնալդուն (տարեկան 30 միլիոն եվրո), Գոնսալո Իգուայինը (8,5 միլիոն եվրո), Պաուլո Դիբալան (7 միլիոն եվրո) և Միրալեմ Պյանիչը (6,5 միլիոն եվրո):

Հավելենք, որ Խեդիրայի նման 6 միլիոն եվրո աշխատավարձ են ստանում նաև Ջանլուիջի Դոնարուման և Դուգլաս Կոստան:

Share |

Լրահոս