Տոտենհեմը կորուստներ ունի Լիվերպուլի հետ խաղից առաջ

20:07 13.09.2018

«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը և կիսապաշտպան Դելե Ալին չեն մասնակցի Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպմանը:

Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ալին ծնկատակի ջլի վնասվածք է ստացել Անգլիայի հավաքականի կազմում, իսկ Լյորիսը շարունակում է ապաքինվել օգոստոսի 27-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում ստացած ազդրի վնասվածքից:

Սպասվում է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր խմբում մարզումները կվերսկսի Մուսա Սիսիոկոն:

Հավելենք, որ «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 15-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 15:30-ին: Այս խաղից առաջ «Տոտենհեմն» ունի 9 միավոր, իսկ «Լիվերպուլը» 12 միավորով առաջատարների թվում է:

Share |

Լրահոս