Տրանսֆերային ամառ. Աշխարհում ակումբները ծախսել են 5.44 մլրդ դոլար

00:46 13.09.2018

FIFA-ն հրապարակել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսված գումարների հաշվետվությունը (2018 թվականի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը):

Այս ընթացքում աշխարհում ակումբները կատարել են ընդհանուր առմամբ 8401 տրանսֆեր՝ ծախսելով 5.44 մլրդ դոլար: Այս գումարի 77.5 տոկոսը բաժին է հասնում թոփ 5 առաջնությունների ակումբներին (Անգլիա, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա): Ամենից շատը գումար ծախսել են ԱՊԼ-ում՝ 1.44 մլրդ եվրո:

Նախորդ տարի ակումբները ծախսել էին 4.71 մլրդ եվրո՝ կատարելով 7590 տրանսֆեր:

Share |

Լրահոս