ՈւԵՖԱ-ի նախագահը հստակություն է մտցրել ՉԼ եզրափակիչը Եվրոպայից դուրս անցկացնելու հարցում

18:10 13.09.2018

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Նյու-Յորքում.

«Այժմ այս գաղափարը չի էլ քննարկվում: ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումն անցկացնել Եվրոպայից դուրս»,- Չեֆերինի խոսքը մեջբերել է «Mundo Deportivo»-ն:

Հիշեցնենք, որ վերջերս Լա լիգայի ղեկավարությունն է պայմանագիր կնքել «Relevant» ընկերության հետ, որով նախատեսվում է Իսպանիայի առաջնության որոշ հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ում և Կանադայում:

Share |

Լրահոս