Ալեքսիս Օհանյանն անդրադարձել է Սերենա Ուիլյամսի ծաղրանկարին

15:57 14.09.2018

Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը՝ ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, որ «Herald Sun» թերթի գլխավոր խմբագիր Դեյմոն Ջոնսթոնը մի կազմակերպության անդամ է, որը զբաղվում է կանանց իրավունքների ոտնահարմամբ:

US Open-ի սկանդալային եզրափակչից հետո հենց այս թերթում էր հրապարակվել Սերենա Ուիլյամսի ծաղրանկարը, որը բացասական արձագանք էր ստացել մարզասերների շրջանում:

Ծաղրանկարի հեղինակ Մարկ Նայտը երկրպագուներից տարատեսակ սպառնալիքներ էր ստացել, սակայն թերթի խմբագիր Ջոնսթոնն աջակցել էր իր աշխատակցին և երկրորդ անգամ տպագրել ծաղրանկարը:

«Ես իսկապես ապշեցի, երբ տեղեկացա, որ իմ կնոջ ռասիստական և կանանց նկատմամբ ատելություն արտահայտող ծաղրանկարը հրապարակած թերթի խմբագիրը «Male Champion of Change» կազմակերպության անդամ է: Այդպիսի՞ ծաղրանք»,- «Twitter»-ի իր պաշտոնական էջում գրել է Օհանյանը:

Հավելենք, որ «Male Champion of Change» կազմակերպությունն իր առաքելությունն է համարում գենդերային հավասարության վերացումը և աշխարհում տղամարդկանց գերիշխանության հաստատումը:

Share |

Լրահոս