Բարսելոնան ու Յուվենտուսը պայքարում են Ֆրանսիայի հավաքականի խաղացողի համար

15:36 14.09.2018

«Շտուտգարտի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպական գրանդ ակումբների մոտ:

Ինչպես հայտնում է «le10sport.com»-ը, ֆրանսիացուն իրենց կազմում են ցանկանում տեսնել «Յւովենտուսը» և «Բարսելոնան»: Կատալոնական ակումբի ներկայացուցիչները նույնիսկ կապվել են խաղացողի գործակալների հետ, որպեսզի քննարկեն տեղափոխության հնարավոր մանրամասները:

Մամուլում լուրեր էր շրջանառվում, որ Պավարի հետ պայմանագիր կնքելուն մոտ է Մյունխենի «Բավարիան», սակայն անձամբ ֆուտբոլիստը վերջերս հերքել է այդ տեղեկությունը:

Share |

Լրահոս