Ռակիտիչ. Աշխատավարձի բարձրացում եմ ակնկալում

13:34 14.09.2018

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հույս է հայտնել, որ նոր և ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ.

«Ես «Բարսելոնայի» հետ դեռ մի քանի տարվա պայմանագիր ունեմ: Հույս ունեմ՝ կերկարաձգենք պայմանագիրս: Ինքս դա շատ եմ ցանկանում: Ցանկանում եմ վայելել խաղերն ու մարզումները, ցույց տալ, որ թիմը կարող է ինձ հետ հույսեր կապել:

Ինչ վերաբերվում է նրան, թե արդյոք ակնկալում եմ աշխատավարձի բարձրացում, ապա՝ այո: Հույս ունեմ՝ նախագահ Բարտոմեուն շուտով կզանգահարի ինձ»,- Ռակիտիչի խոսքը մեջբերել է «Mundo Deportivo»-ն:

Հավելենք, որ Իվան Ռակիտիչը «Բարսելոնայի» հետ մինչև 2021 թվականը գործող պայմանագիր ունի:

Share |

Լրահոս