Մաքգրեգորը ներկայացրել է՝ ինչպես է պատրաստվում Նուրմագոմեդովի հետ մենամարտին (տեսանյութ)

11:57 14.09.2018

Հոկտեմբերի 6-ին, Լաս-Վեգասում կայանալու է «UFC 229» մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը լինելու է թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և UFC նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորի միջև մենամարտը:

Իռլանդացի մարզիկը տեսանյութ է հրապարակել, որով ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվում առաջիկա մենամարտին:

Տեսանյութում ներկայացված են Մաքգրեգորի հարվածային աշխատանքը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և հատվածներ սպարինգ-մենամարտերից:

Հիշեցնենք, որ UFC-ում իր վերջին մենամարտը Կոնոր Մաքգրեգորն անցկացրել է 2016 թվականի նոյեմբերի 12-ին, երբ տիտղոսային մենամարտում նոկաուտի է ենթարկել Էդի Ալվարեսին: 2017 թվականին Կոնորը մենամարտ անցկացրեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով և պարտվեց Ֆլոյդ Մեյվեզերին:

Share |

Լրահոս