Դետրոյթի նախկին խաղացողը խոստովանել է, որ դավաճանել է կնոջը 341 սիրուհու հետ

14:38 14.09.2018

«Դետրոյթի» նախկին բասկետբոլիստ Ջեյսոն Մակսիելը հյուր է գնացել ամերիկյան հեռուստահաղորդումներից մեկին, որի ժամանակ խոսոտովանել է, որ դավաճանել է կնոջն ավելի քան 300 անգամ: Երբ հաղորդավարուհին ցանկացել է հստակ իմանալ նրա սիրուհիների քանակը, նախկին բասկետբոլիստը պատասխանել է.

«341: Այդ ժամանակ դա այնքան հեշտ էր:

Ես հաճույք էի ստանում այդ ամենից: Չէի հասկանում, թե ինչ էի փնտրում նման կերպ, ինչ էի ցանկանում ստանալ, սակայն անում էի դա: Դա թույլ էր տալիս 2-3 ժամ մոռանալ ամեն ինչի մասին: Սակայն, թե ինչի մասին էի ցանկանում մոռանալ` չգիտեմ»,- ասել է Մակսիելը:

Նշենք, որ բասկետբոլիստը «Դետրոյթում» անցկացրել է 10 տարի: 2010 թվականից նա ամուսնացած է Բրենի Մակսիելի հետ: Նրանք ունեն մեկ տղա երեխա` Ջեյսոն Մակսիել կրտսերը:

Share |

Լրահոս