Էդգար Ստեփանյանը երկու մեդալ է նվաճել Աստանայի միջազգային մրցաշարում

11:36 14.09.2018

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը շարունակում է հաջողությամբ հանդես գալ միջազգային մրցաշարերում:

Աստանայում կայացած միջազգային մրցաշարում Ստեփանյանը մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ է նվաճել: Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնն առաջին տեղն է զբաղեցրել սկրեչում և դարձել է արծաթե մեդալակիր օմնիում մրցաձևում:

Հիշեցնենք, որ Էդգար Ստեփանյանն օրեր առաջ առաջին տեղն էր զբաղեցրել Օմսկում կայացած վարկանիշային մրցաշարում:

Share |

Լրահոս