Իտալիայի հավաքականը 1959 թվականից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

10:13 14.09.2018

Իտալիայի հավաքականը վերջին անգամ պաշտոնական խաղում հաղթանակ է տոնել 2017 թվականի հոկտեմբերի 9-ին, երբ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում նվազագույն հաշվով հաղթել է Ալբանիայի ընտրանուն:

Այդ հաղթանակին հաջորդել են Շվեդիայի ընտրանու հետ անցումային խաղերը, որոնց արդյունքում «սկուադրա աձուրան» զրկվեց աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից, և Ազգերի լիգայի շրջանակում Լեհաստանի (1;1) ու Պորտուգալիայի (0;1) հավաքականների հետ խաղերը:

Այսպիսով, 1959 թվականից ի վեր առաջին անգամ Իտալիայի հավաքականը մեկ օրացուցային տարվա ընթացքում պաշտոնական խաղերում հաղթանակ չի տոնել: Այս ընթացքում միակ հաջողությունը եղել է Ռոբերտո Մանչինիի նորամուտի ժամանակ, երբ ընկերական խաղում Իտալիան 2:1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիայի ընտրանուն:

Հավելենք, որ Իտալիայի հավաքականի հաջորդ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 14-ին, մրցակիցը Լեհաստանի ընտրանին է:

Share |

Լրահոս