Խամեսը կարող է վերադառնալ Իսպանիա

00:45 14.09.2018

«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», կարող է վերադառնալ Մադրիդ,- վստահեցնում է «Kicker»-ը:

27-ամյա կոլումբացին 2017 թվականից հանդես է գալիս մյունխենցիների կազմում: Վերջինիս գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Հաղորդվում է, որ «Բավարիան» չի պատրաստվում գնել կոլումբացու ամբողջական տրանսֆերը:

Ընթացիկ մրցաշրջանում Խամեսն անցկացրել է 2 հանդիպում:

Share |

Լրահոս