Լեմպարդը մեկնաբանել է Ջոն Թերիի՝ Դերբի Քաունթի տեղափոխվելու մասին լուրերը

11:17 14.09.2018

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է նախկին թիմակից Ջոն Թերիի տրանսֆերը ձեռք բերելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը:

Հիշեցնենք, որ 37-ամյա պաշտպանը «Սպարտակին» մերժելուց հետո ակումբ է փնտրում.

«Ջոնն իսկական առաջատար է, հիանալի ֆուտբոլիստ և դեռ կարող է մեծ հաջողությունների հասնել:

Սակայն մենք պաշտպանությունում մի քանի տարբերակ ունենք և չենք կարող նրան հրավիրել մեր թիմ: Ջոնը հիանալի հանդես կգա ցանկացած թիմում, բայց մեզ համար նրա տեղափոխությունը անհնարին է:

Ես որոշումներ եմ կայացնում ակումբի սեփականատերերի հետ միասին: Ամռանն առանձնացրել ենք այն դիրքերը, որոնք համալրման կարիք ունեն և փորձել ենք իջեցնել թիմի միջին տարիքի ցուցանիշը»,- Լեմպարդի խոսքը մեջբերել է «Daily Express»-ը:

Share |

Լրահոս