Գվարդիոլա. Ներեցեք, բայց Դե Բրույնեն չի վաճառվում

10:32 14.09.2018

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում հրաժարվել կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի ծառայություններից.

«Կևինը շատ դինամիկ ֆուտբոլիստ է: Մի անգամ Մարսելո Բյելսան ինձ ասել է, որ Կևինը նրա սիրելի ֆուտբոլիստն է: Դե Բրույնեն անհավանական խաղացող է: Նա ամեն ինչ կարողանում է ինքնուրույն անել:

Կևինի հրաժարագինը 250 միլիոն եվրո է, սակայն ներեցեք՝ նա չի վաճառվում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է «FourFourTwo»-ն:

Հիշեցնենք, որ այժմ Կևին Դե Բրույնեն ապաքինվում է օգոստոսի 15-ին մարզման ժամանակ ստացած ծնկի վնասվածքից: Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում 27-ամյա բելգիացին մասնակցել է 37 հանդիպման, խփել է 8 գոլ և կատարել է 17 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս