Սթերլինգը ցանկանում է դառնալ Մանչեսթեր Սիթիի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

14:56 14.09.2018

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել Ռահիմ Սթերլինգի հետ պայմանագիրը:

«The Times»-ը հաղորդում է, որ առաջիկա օրերին կողմերը բանակցային գործընթացի նոր փուլ են սկսելու, որի ժամանակ քննարկվելու է ֆուտբոլիստի աշխատավարձի չափը: Սթերլինգը ցանկանում է աշխատավարձի զգալի բարձրացում. այժմ 23-ամյա ֆուտբոլիստը շաբաթական 175 հազար ֆունտ է ստանում, իսկ նոր պայմանագրով ցանկանում է ստանալ 275 հազար ֆունտ:

Եթե «քաղաքայինների» ղեկավարությունը բավարարի Սթերլինգի պահանջը, նա կդառնա Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստներից մեկը:

Այժմ «Մանչեսթեր Սիթիում» ամենաբարձր աշխատավարձը՝ շաբաթական 250 հազար ֆունտ, ստանում է Կևին Դե Բրույնեն: Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսն է՝ շաբաթական 350 հազար ֆունտ:

Չիլիացուն հաջորդում են «Տոտենհեմի» առաջատար Հարի Քեյնը (300 հազար ֆունտ), «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը (300 հազար ֆունտ) և «Մանչեսթեր Յունայթեդից» Պոլ Պոգբան (290 հազար ֆունտ):

Share |

Լրահոս