Սարիի պատվին տերմին է հայտնվել իտալական հանրագիտարանում

13:46 14.09.2018

Իտալական գիտության, գրականության և արվեստի հանրագիտարանում «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի պատվին նոր տերմին է հայտնվել՝ «սարիզմ»:

Այս տերմինը բացատրվում է որպես ֆուտբոլում հատուկ խաղաոճ, որին բնորոշ են անընդհատ պրեսինգը, եզրերով սուր գրոհները, գնդակի տոտալ վերահսկողությունը, մեկ հպումով փոխանցումների մեծ քանակը:

Առաջին անգամ «սարիզմ» արտահայտությունն օգտագործել են, երբ Մաուրիցիո Սարին գլխավորել է «Նապոլին»:

Ֆրանսիական հեղինակավոր «L’Equipe» պարբերականն այս խաղաոճն անվանել է ուղղահայաց տիկի-տակա, իսկ անգլիական մամուլում վերջերս սկսել են օգտագործել «սարիբոլ» արտահայտությունը:

Share |

Լրահոս