Պաշտոնական. Յուրա Մովսիսյանը նոր ակումբի ունի

18:50 14.09.2018

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Յուրա Մովսիսյանը նոր ակումբ ունի:

Հայ հարձակվողը վերադարձել է MLS և պայմանագիր է կնքել «Չիկագո Ֆայրի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մովսիսյանը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս շվեդական «Յուրգորդեն» ակումբում` վարձավճարով: Մրցաշրջանի վերջում խաղացողը ծանր վնասվածք ստացավ` չկարողանալով ամրապնդվել թիմի հիմնական կազմում:

Մովսիսյանի նախորդ ակումբը` «Ռեալ Սոլթ Լեյքը», հրաժարվել էր խաղացողի ծառայություններից` նրան ընդգրկելով դրաֆտում:

Նշենք, որ «Չիկագո Ֆայրում» է հանդես գալիս նաև գերմանացի ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը: Նախորդ մրցաշրջանում այդ թիմում էր հայ ֆուտբոլիստ Դավիթ Արշակյանը:

 

 

Share |

Լրահոս